Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում

Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում
27.10.2017 | 14:53

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն ունի այս պահին 60 համայնքի թեկնածուներ` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ նախագահ Էդուարդ Շարմազանովը:


«ՀՀԿ-ն դրական է գնահատում իր թեկնածուների քարոզարշավը, որևէ լուրջ անօրինական բաներ տեղի չեն ունեցել, ամեն ինչ գնացել է օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա: ՀՀԿ խոսնակն ընդգծեց` կարծում եմ, որ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ն կպահպանի ու կավելացնի իր ներկայությունը ՏԻՄ-երում:

Դիտվել է՝ 7596

Մեկնաբանություններ